Դիմումների, հայտերի օրինակելի ձևանմուշներ

Տեսչական մարմնի ղեկավարին ուղղված գրավոր դիմումում հարկավոր է ներկայացնել 

-Դիմողի անունը, ազգանունը, հասցեն, իրավաբանական անձի դեպքում՝ ամբողջական անվանումը, գտնվելու վայրը, տեսչական մարմնի անվանումը, դիմումում ներկայացվող պահանջը, դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը, դիմումը կազմելու տարին, ամիսը և ամսաթիվը, դիմողի ստորագրությունը, իրավաբանական անձի դեպքում՝ կնիքը, հեռախոսահամարը, նույնականացման այլ տվյալներ։

Դիմումատուն, ծածկագրի համարը մուտքագրելով առցանց համակարգ, կարող է տեսնել հետևյալ տեղեկատվությունը

-Իր դիմումի կարգավիճակը, տվյալ մարմնում դիմումի ստացման ամսաթիվը, դիմումին պատասխանելու համար նախատեսված ժամկետը:

Տեսչական մարմի ղեկավարին հասցեագրած դիմումը կարող եք ուղարկել

-Էլեկտրոնային փոստի  (ssfs@ssfs.am) միջոցով կամ հանձնել առձեռն՝ Կոմիտաս 49/2 հասցեում գործող Տեսչական մարմնի «Մեկ պատուհան»: