keyboard_arrow_left
Տնտեսավարողի ուղեցույց
Այս հարթակում ներկայացված են տնտեսավարողի ուղեցույցը, արտադրական օբյեկտների պետական գրանցման վերաբերյալ դիմումի ձևը, ստուգաթերթերը հաստատելու մասին որոշումները, ներմուծման կամ արտահանման անասնաբուժական վկայականների, անվտանգության սերտիֆիկատների, բուսասանիտարական հավաստագրերի տրամադրման կարգը, արտահանման պայմանների ուղեցույցը և այլ օգտակար տեղեկատվություն տնտեսավարողների համար։
ՀՀ օրենսդրությամբ և Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերի և կանոնների պահպանումը սննդի շղթայում գործունեություն ծավալող տնտեսավարողների հաջողության երաշխիքն է:
ԱՐՏԱԴՐԱԿԱՆ, ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՍԵՆՔԵՐ
Սննդամթերքի պատրաստման, մշակման կամ վերամշակման համար նախատեսված կառույցները`
ü պետք է նախագծված, կառուցված և տեղակայված լինեն այնպես, որ հնարավոր լինի կատարել համապատասխան խնամք, մաքրում, ախտահանում, նվազագույնի հասցվի օդից փոխանցվող աղտոտումը,
ü պետք է ապահովեն հիգիենիկ պատշաճ գործելակերպի իրականացումը՝ ներառյալ գործընթացների ընթացքում և դրանց միջև ընկած ժամանակահատվածում խաչաձև աղտոտումից պաշտպանումը,
ü արտադրամասերի պատերը պետք է ունենան հարթ մակերես, պահվեն նորոգ վիճակում, հեշտությամբ մաքրվեն ու ախտահանվեն, պատրաստված լինեն անջրանցիկ, չներծծող, լվացվող և ոչ թունավոր նյութերից,
ü առաստաղները (կամ, եթե չկան առաստաղներ, տանիքի ներքին մակերևույթը) և վերին ամրությունները պետք է կառուցված լինեն այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, անցանկալի բորբոսների աճը և մասնիկներ թափվելու հնարավորությունը,
ü արտադրական սենքերի հատակը պետք է ունենա հարթ մակերես, պահվի նորոգ վիճակում, ծածկված լինի անջրանց, չներծծող, լվացվող և ոչ թունավոր նյութերով և ունենա թեքություն դեպի հատականցքերը կամ դրենաժները,
ü պատուհանները և փեղկերը պետք է կիպ փակվեն, սարքին և մաքուր լինեն, ունենան միջատապաշտպան ցանցեր,
ü լվացող և ախտահանող նյութերը պետք է պահվեն սննդամթերքից առանձնացված տարածքում,
ü տարածքը պետք է ապահովված լինի անձնակազմի համար հանդերձարաններով,
ü ձեռքերի լվացման և ախտահանման համար պետք է տեղադրված լինեն լվացարաններ՝ ապահովված տաք և սառը ջրով, ձեռքերի լվացման և ախտահանման միջոցներով, չորացման հիգիենիկ սարքերով,
ü ձեռքերի և հումքի լվացման լվացարանները պետք է տեղակայված լինեն առանձին և իրարից հնարավորինս հեռու,
ü պետք է առկա լինեն բավարար քանակությամբ մշտապես մաքրվող բնական և/կամ արհեստական օդափոխանակությամբ սանհանգույցներ` միացված գործող կոյուղուն կամ կոյուղահորերին: Սանհանգույցների դռները չպետք է բացվեն անմիջապես սննդամթերքի մշակման սենյակների մեջ:
ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՈՒՄ
Սննդամթերքի պատրաստման, մշակման կամ վերամշակման համար նախատեսված կառույցները`
ü պետք է պահովված լինեն խմելու ջրի անխափան ջրամատակարարմամբ,
ü Մշակման համար կամ որպես բաղադրիչ օգտագործվող շրջանառվող (կրկնակի օգտագործվող) ջուրը չպետք է պարունակի աղտոտման վտանգ,
ü հրդեհամարման, գոլորշու արտադրության, սառեցման կամ այլ նպատակներով օգտագործվող տեխնիկական ջուրը պետք է մատակարարվի նույնականացման հնարավորությամբ առանձին համակարգով: Տեխնիկական և խմելու ջրի համակարգերը պետք է կառուցված լինեն տեխնիկական ջրի ներթափանցումը խմելու ջրի համակարգ բացառող պայմաններով,
ü պետք է ապահովված լինեն աղտոտման վտանգը բացառող կոյուղու համակարգով: Եթե դրենաժային ուղիները ամբողջությամբ կամ մասամբ բաց են, ապա դրանք պետք է մոնտաժված լինեն այնպես, որ բացառվի հոսքն աղտոտված գոտուց դեպի մաքուր գոտի:
ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, ՕԴԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Արտադրական բոլոր սենքերը՝
ü պետք է ապահովված լինեն բնական և/կամ արհեստական լուսավորությամբ,
ü պետք է ապահովված լինեն բնական օդափոխության պայմաններով կամ արհեստական օդափոխության համակարգերով, որոնք կկանխեն աղտոտված օդի ներթափանցումը տարածք։
ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԱ
Սննդամթերքի տեղակայման տարածքում աշխատող բոլոր անձինք՝
ü պետք է ենթարկվեն պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների և ունենան սանիտարական գրքույկ,
ü պահպանեն անձնական հիգիենայի կանոնները և կրեն համապատասխան մաքուր, անհրաժեշտության դեպքում` պաշտպանիչ, հագուստ:
ՊԱՅՔԱՐ ՄԻՋԱՏՆԵՐԻ ԵՎ ԿՐԾՈՂՆԵՐԻ ԴԵՄ
Տարածքում պետք է ձեռնարկվեն համապատասխան միջոցներ կենդանիների, միջատների և կրծողների մուտքը սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման և տեղափոխման տարածքներ կանխելու, ինչպես նաև վնասատուների դեմ պայքարելու համար։
ԹԱՓՈՆՆԵՐ
ü Արտադրության փուլում առաջացած մնացորդները պետք է տեղավորված լինեն համապատասխան անջրանցիկ փակ բեռնարկղերում, որոնք ունեն մաքրման և ախտահանման աշխատանքների իրականացումն ապահովող կառուցվածք և գտնվում են նորոգ վիճակում,
ü արտադրութունը պետք է ապահովված լինի մնացորդների պահման և հեռացման պատշաճ հիգիենիկ պայմաններով։ Աղբանոցը պետք է կառուցված լինի այնպես, որ ապահովվի մաքրությունը և կենդանիների ու վնասատուների անհասանելիությունը:
ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԳՈՒՅՔ
Բոլոր սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը՝
ü պետք է պատրաստված լինեն սննդամթերքի հետ շփման համար նախատեսված նյութերից, ենթարկվեն պատշաճ մաքրման և ախտահանման,
ü պետք է ապահովված լինեն համապատասխան չափիչ և (կամ) ստուգիչ սարքերով (ըստ անհրաժեշտության):
ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
Համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի, Եվրասիական տնտեսական միության «Սննդամթերքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 021/2011) տեխնիակական կանոնակարգի 10-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 2015թ. հուլիսի 23-ի N827-Ն որոշմամբ սահմանված ժամանակացույցի՝
ü սննդամթերքի արտադրության (պատրաստման) գործընթացների իրականացման ժամանակ, տվյալ արտադրանքի անվտանգության պահանջներից ելնելով, պատրաստողը պետք է մշակի, իրականացնի և պահպանի վտանգի աղբյուրի վերլուծության և կրիտիկական կետերի հսկման համակարգի (ՎԱՎԿԿՀ) (անգլերեն տարբերակը՝ НАССР – Hazard Analysis and Critical Control Points) սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերը,
ü արտադրության (պատրաստման) ընթացքում, անվտանգության ապահովման նպատակով, պետք է մշակվեն, իրականացվեն և ապահովվեն հետևյալ գործընթացները՝
Ø սննդամթերքի արտադրության (պատրաստման) անհրաժեշտ տեխնոլոգիական գործընթացների ընտրություն,
Ø սննդամթերքի արտադրության (պատրաստման) ժամանակ պարենային (սննդային) հումքի աղտոտումը բացառող տեխնոլոգիական գործընթացների լավագույն հաջորդականության և հոսքայնության ընտրություն,
Ø տեխնոլոգիական գործընթացների և սննդամթերքի արտադրության (պատրաստման) ժամանակ արտադրության հսկողության ծրագրերում սննդամթերքի վերահսկելի փուլերի սահմանում,
Ø անհրաժեշտ, հուսալի և համալիր հսկողություն ապահովող միջոցներով սննդամթերքի արտադրության (պատրաստման) ընթացքում օգտագործվող պարենային (սննդային) հումքի, տեխնոլոգիական միջոցների, փաթեթավորման նյութերի, արտադրատեսակի, ինչպես նաև սննդամթերքի նկատմամբ հսկողության իրականացում,
Ø տեխնոլոգիական սարքավորումների սարքինության նկատմամբ հսկողության իրականացում,
Ø տեխնոլոգիական գործընթացների վերահսկելի փուլերի և սննդամթերքի նկատմամբ իրականացված հսկողության արդյունքների մասին տեղեկությունների փաստաթղթավորման ապահովում,
Ø սննդամթերքի պահպանման և տեղափոխման (փոխադրման) պայմանների ապահովում,
Ø սննդամթերքի արտադրության (պատրաստման) գործընթացում օգտագործվող արտադրամասերի, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի պահպանում սննդամթերքի աղտոտումը բացառող պայմաններում,
Ø աշխատողների կողմից անձնական հիգիենայի ձևերի ընտրություն և դրանց կանոնների պահպանման ապահովում,
Ø սննդամթերքի անվտանգությունն ապահովող միջոցների ընտրություն, սննդամթերքի արտադրությունում (պատրաստման ժամանակ) օգտագործվող արտադրամասերի, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, վարակազերծման պարբերականության և հոսքայնության սահմանում,
Ø արտադրված սննդամթերքին ներկայացվող պահանջներին համապատասխանությունը հավաստող փաստաթղթերի վարման ու թղթային տարբերակով և/կամ էլեկտրոնային կրիչով դրանց պահպանման ապահովում,
Ø սննդամթերքի քանակի հետագծելիության ապահովում։
ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄ
ü Փաթեթավորումը պետք է կատարվի մթերքի աղտոտումը բացառող պայմաններում՝ ապահովելով փաթեթավորման ամբողջականությունն ու մաքրությունը,
ü փաթեթավորման, սպառողական տարայի, պիտակի, լրացուցիչ պիտակի կամ ներդիրի վրա զետեղված տեղեկությունները պետք է լինեն ընթեռնելի, ամբողջական ու հավաստի:
ՄԱԿՆՇՈՒՄ
Համաձայն (ՄՄ ՏԿ 022/2011) տեխնիկական կանոնակարգի 4-րդ հոդվածի՝ փաթեթավորված սննդամթերքի մակնշումը պետք է պարունակի հետևյալ հիմնական տեղեկատվությունը (պետք է հաշվի առնվեն նաև սննդամթերքի առանձին տեսակների տեխնիկական կանոնակարգերով սահմանված մակնշման հավելյալ պահանջները)՝
Ø անվանումը,
Ø բաղադրությունը,
Ø քանակը,
Ø արտադրման ամսաթիվը,
Ø պիտանիության ժամկետը,
Ø պահման պայմանները,
Ø արտադրողի/ներմուծողի/լիազորված անձի տվյալները,
Ø օգտագործմանը կամ դրա սահմանափակմանը ներկայացվող ցուցումներ (պատրաստման եղանակը) (այն դեպքերում, երբ սննդամթերքի համար առկա են առանձնակի ցուցումներ, օրինակ՝ պատրաստման ցուցումներ, որոնց բացակայությունը կարող է առաջանալ պատրաստման որոշակի դժվարություններ, կարող է վտանգել սպառողի առողջությանը կամ գույքը, կամ կարող է հագեցնել սննդամթերքի համային հատկությունների կորստի),
Ø սննդային արժեքը,
Ø նշում, որ սննդամթերքը գենետիկորեն ձևափոխված է (եթե սննդամթերքն այդպիսին է),
Ø Եվրասիական տնտեսական միության շրջանառության միասնական ЕАС նշանը (իրականացվում է համապատասխանության գնահատման գործընթացի իրականացումից հետո և հավաստում է, որ տվյալ արտադրանքը ենթարկվել է համապատասխանության գնահատման),
Ø տեղեկատվություն սննդամթերքի հետ շփվող նյութերի (փաթեթավորող նյութերի) մասին:
ՀՈՒՄՔԻ ԵՎ ՊԱՏՐԱՍՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՊԱՀՈՒՄ
Սննդամթերքի հումքը, բաղադրիչները, կիսապատրաստվածքը և վերջնական արտադրանքը՝
ü պետք է պահվեն դրանց փչացումը և աղտոտումը կանխարգելող պայմաններում,
ü պետք է առկա լինեն անհրաժեշտ տարածքներ և սառնարանային խցիկներ` առանձնացված պահման համար,
ü պետք է պահվեն ախտածին մանրէների և թունավոր նյութերի առաջացումը կամ բազմացումը բացառող ջերմաստիճանում:
Փաթեթավորող նյութերն ու տարաները պետք է ունենան որակը և անվտանգությունը հիմնավորող փաստաթղթեր, իսկ թողարկվող արտադրանքը, սննդամթերքի հետ շփվող նյութերը և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումները պետք է լինեն պիտանիության ժամկետի մեջ:
Արտադրության տեխնոլոգիական գործելակարգը (ռեժիմը) և տեխնոլոգիական գործընթացը պետք է իրականացվեն տվյալ սննդամթերքի համար հաստատված տեխնոլոգիական հրահանգին համապատասխան և, նույն տեխնոլոգիական հրահանգով նախատեսված, տեխնոլոգիական սարքավորումների առկայության պայմաններում:
ՓՈԽԱԴՐՈՒՄ
Սննդամթերքի փոխադրումը պահանջում է հատուկ պայմաններ, մասնավորապես՝
ü հատուկ ջերմային ռեժիմի պահպանում պահանջող սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցները պետք է ապահովված լինեն համապատասխան ջերմաստիճանը պահպանող և այդ ջերմաստիճանի պահպանումը վերահսկող սարքերով,
ü տրանսպորտային միջոցները և բեռնարկղերը պետք է պահվեն մաքուր և նորոգ վիճակում, որպեսզի կանխարգելվի սննդամթերքի աղտոտումը և ապահովվի պատշաճ մաքրություն ու ախտահանում,
ü տրանսպորտային միջոցների և բեռնարկղերի բեռնախցիկները չպետք է օգտագործվեն սննդամթերքից բացի այլ ապրանք փոխադրելու համար, եթե դա կարող է առաջացնել սննդամթերքի աղտոտում,
ü եթե տրանսպորտային միջոցներով և/կամ բեռնարկղերով նախատեսվում է միաժամանակ սննդամթերքից բացի այլ արտադրանքի կամ սննդամթերքի տարբեր տեսակների փոխադրում, ապա անհրաժեշտ է ապահովել դրանց արդյունավետ ձևով առանձնացումը,
ü սննդամթերքի փոխադրման տրանսպորտային միջոցները պետք է ունենան սանիտարական անձնագրեր:
Արգելվում է
ü Պիտանիության ժամկետը լրացած սննդամթերքի վերափաթեթավորումը և իրացումը՝ որպես սննդամթերք,
ü շուկայահանված սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային հավելումների պիտակի վրա զետեղված տեղեկությունների փոփոխությունը,
ü վնասված փաթեթավորումով և մակնշումով սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային հավելումների իրացումը,
ü որևէ սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային հավելումների ներմուծումը, օգտագործումը արտադրության մեջ կամ իրացումը՝ առանց դրանց անվտանգությունը հիմնավորող ուղեկցող փաստաթղթերի առկայության և հետագծելիության հնարավորության,
ü վտանգավոր և կեղծված սննդամթերք, սննդամթերքի հետ շփվող վտանգավոր և կեղծված նյութեր և վտանգավոր ու կեղծված սննդային հավելումների ներմուծումը, արտադրությունը, իրացնումը կամ հանրային սննդի ծառայությունների ոլորտում օգտագործումը:
Սննդի շղթայում գործունեություն իրականացնող տնտեսավարողների գրանցումը Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տվյալների բազայում պարտադիր է: Գրանցման համար այցելեք պաշտոնական՝ www.snund.am կայքի «Տնտեսավարողի գրանցում» բաժին: Չգրանցված տնտեսավարողը, համաձայն «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքի, ենթարկվում է վարչական պատասխանատվության՝ 100 հազար դրամ տուգանքի չափով:
Անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն և տեղեկատվություն տնտեսավարողները կարող են ստանալ նաև 118 «Թեժ գծի» հեռախոսահամարի միջոցով:
- ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ (ՏԳՏԴ ծածկագրեր՝ 10.3, 10.6, 10.7, 10.8, 11.0) Հավելված N 1
- ԻՐԱՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ (ՏԳՏԴ ծածկագրեր՝ 46.3, 47.1, 47.2, 47.8) Հավելված N 2
- ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ (ՏԳՏԴ ծածկագրեր՝ 56) Հավելված N 3
- ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ (ՏԳՏԴ ծածկագրեր՝ 10.5, 10.86.1) Հավելված N 4
- ՄՍԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ (ՏԳՏԴ ծածկագրեր՝ 10.1, 10.86.1) Հավելված N 5
- ՃԱՐՊԱՅՈՒՂԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ (ՏԳՏԴ ծածկագրեր՝ 10.4) Հավելված N 6
- ՁԿՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ (ՏԳՏԴ ԾԱԾԿԱԳԻՐ` 10.2) Հավելված N 7
- ՁԿՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ (ՏԳՏԴ ծածկագրեր՝ 03․2) Հավելված N 8
- ՓԱԹԵԹԱՎՈՐՎԱԾ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԲՆԱԿԱՆ ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ (ՏԳՏԴ ծածկագրեր՝ 11.07) Հավելված N 9
- ԱՆԱՍՆԱՊԱՀԱԿԱՆ ՖԵՐՄԱՆԵՐԻ ԵՎ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԱՑՄԱՆ ՇԵՆՔԵՐԻ (ՍԵՆՔԵՐԻ) ՀԱՄԱՐ (ՏԳՏԴ ծածկագրեր՝ 01.4) Հավելված N 10
- ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԴԻԵՏԻԿ ԲՈՒԺԻՉ ԵՎ ԴԻԵՏԻԿ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՍՆՆԴԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ (ՏԳՏԴ ծածկագրեր՝ 10․86, 10․86․1, 10.86.9, 10.89) Հավելված N 11
- ՍՆՆԴԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ, ԲՈՒՐԱՎԵՏԻՉՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ (ՏԳՏԴ ծածկագրեր՝ 10.89.9) Հավելված N 12
- ՄՐԳԵՐԻՑ ԵՎ ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՀՅՈՒԹԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ (ՏԳՏԴ ծածկագրեր՝ 10.32) Հավելված N 13
- ԿԵՐԻ ԵՎ ԿԵՐԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՓՈՒԼԵՐՈՒՄ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ (ՏԳՏԴ ծածկագրեր՝ 10․9) Հավելված N 14
- ՍՊԱՆԴԱՆՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ (ՏԳՏԴ ծածկագրեր՝ 71.20.5) Հավելված N 15
- ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԵՎ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ԻՐԱՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ (ՏԳՏԴ ծածկագրեր՝ 46.75.2, 47.76.2) Հավելված N 16
- ՎՏԱՆԳԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՍԿՄԱՆ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՈՒԴԻՏԻ (ՏԳՏԴ ծածկագրեր՝ 10․3, 10.6, 10.7, 10.8, 10․9, 11.0, 10.4, 10.2, 11.07, 56, 10․86, 10․86․1, 10.86.9, 10.89, 10.89.9, 10.32, 46.3, 47.1, 47.2, 47.8, 10.5, 10.86.1, 10.1, 10.86.1) Հավելված N 17
- ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ (ՏԳՏԴ ծածկագրեր՝ 10.3, 10.6, 10.7, 10.8, 11.0) Հավելված N 18
- ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՇԱՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ (ՏԳՏԴ ծածկագրեր՝ 10.3, 10.6, 10.7, 10.8, 11.0) Հավելված N 19
- ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՀԵՏ ՇՓՎՈՂ ՓԱԹԵԹՎԱԾՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ (ՏԳՏԴ ծածկագրեր՝ 46.75.2, 47.76.2) Հավելված N 20
- ԹՌՉՆԻ ՄՍԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ (ՏԳՏԴ ծածկագրեր՝ 10.12, 10.13, 10.13.9) Հավելված N 21
- ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՇՈՒԿԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ (ՏԳՏԴ ծածկագրեր՝ ) Հավելված N 22
Ներմուծվող սննդամթերքի և կենդանական ծագման մթերքի զննման և ուղեկցող փաստաթղթերի համապատասխանության որոշման համար գանձվում է վճար`
1) 500-1000 կգ քաշի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չափով (1000 դրամ),
2) 1 տոննան գերազանցող քաշի դեպքում` լրացուցիչ յուրաքանչյուր տոննայի համար՝ ևս 300 դրամի չափով,
3) մինչև 500 կգ քաշի համար վճար չի գանձվում:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տրվող ներմուծման կամ արտահանման անասնաբուժական վկայականները, անվտանգության սերտիֆիկատները, բուսասանիտարական հավաստագրերը տրամադրվում են անվճար:
Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի «Մաքսային միությունում անասնաբուժասանիտարական միջոցների կիրառման մասին» N 317 որոշում
5.1. Միության մաքսային տարածքից հսկողության վերցված ապրանքների արտահանման թույլտվության տրամադրումը և անասնաբուժական սերտիֆիկատների ձևակերպումն իրականացվում է լիազորված մարմնի կողմից՝ համապատասխան անդամ պետության օրենսդրության համաձայն:
5.2. Արտահանողը պարտավոր է հետևել ներմուծող երկրի անասնաբուժական օրենսդրության պահանջներին:
«Անասնաբուժության մասին» օրենքի 22-րդ հոդված
1. Կենդանիների առողջության և մարդկանց զոոնոզային վարակներից պաշտպանության համալիրում անասնաբուժական վերահսկման ենթակա ապրանքներ ներմուծող և արտահանող, մթերատու կենդանիներ պահող, կենդանական ծագման հումքի և մթերքի, կենդանական ծագման կողմնակի արտադրանքի, կերատեսակների, անասնաբուժական դեղամիջոցների արտադրությամբ, վերամշակմամբ, պահպանմամբ, փոխադրմամբ, առևտրով կամ իրացմամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձինք պարտավոր են`
4) անասնաբուժական վերահսկման ենթակա ապրանքներ ներմուծել և արտահանել կամ դրանց տարանցիկ փոխադրումն իրականացնել սույն օրենքով, դրանից բխող իրավական ակտերով և միջազգային անասնաբուժական օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան:
2. Արգելվում է`
1) չհամարակալված մթերատու կենդանիների տեղաշարժը կամ տեղափոխումը, որոնց նկատմամբ չեն կիրառվել հակաանասնահամաճարակային տարեկան և կենդանիների վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերացման հրահանգներով սահմանված միջոցառումները.
2) գյուղատնտեսական կենդանիների անհատական ականջանշանների և կամ այլ տեսակի համարակալումների հանումը կամ մեղվի փեթակների նշանների ջնջումը.
3) առանց անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի առկայության մթերատու կենդանիների, իսկ խոշոր եղջերավոր և միասմբակավոր անասունների համար` նաև առանց անձնագրի տեղափոխումը:
ՀՀ կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի 1442-Ն որոշում, հավելված
27. Բեռն արտահանելու համար արտահանողը լիազոր մարմին է ներկայացնում հայտ՝ էլեկտրոնային եղանակով` նշելով արտահանվող ապրանքի անվանումը, ծագման վայրը, արտադրողը (անվանումը, փաստացի գործունեության իրականացման վայրը), քանակը կամ քաշը (քանակը՝ հատով, քաշը՝ կգ-ով), արտահանման երկիրը, վայրը կամ տարածքը, բեռն ստացողը (անվանումը, գտնվելու վայրը), արտահանման նախատեսվող ժամկետը, արտահանողի անվանումը կամ անունը, ազգանունը, բնակության կամ գործունեության իրականացման վայրը:
28. Հայտն ստանալուց հետո բեռի ծագման վայրի համապատասխան մարզային կենտրոնը մեկ աշխատանքային օրվա ընթացքում պարզում է`
1) լիազոր մարմնի տվյալների բազայում արտահանողի առկայությունը, իսկ ԵՏՄ-ի տարածք անասնաբուժական հսկողության ենթակա բեռի արտահանման դեպքում՝ անասնաբուժական հսկողության ենթակա բեռն արտադրողի, վերամշակողի և (կամ) պահպանողի առկայությունը ԵՏՄ-ի տարածք արտահանման թույլտվություն ունեցող կազմակերպությունների ռեեստրում.
2) անասնաբուժական հսկողության ենթակա արտադրանքի ծագման վայրի անասնահամաճարակային իրավիճակը և ապահովությունը կենդանիների վարակիչ հիվանդությունների նկատմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1499-Ն որոշմամբ սահմանված ձևի անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի առկայությունը.
3) բեռի ծագումը, արտադրողին (կենդանիների դեպքում՝ սեփականատիրոջը), բեռը, բեռի ամբողջականությունը, անվտանգությունը երաշխավորող պայմանները և մակնշմանը ներկայացվող պահանջները.
4) ներմուծող երկրի օրենսդրությամբ բեռի ներմուծմանը ներկայացվող պահանջների առկայությունը և արտահանվող բեռի համապատասխանությունն այդ պահանջներին:
29. Սույն կարգի 27-րդ կետով սահմանված փաստաթղթերը ներկայացվելու և սույն կարգի 28-րդ կետով սահմանված պահանջները բավարարվելու դեպքում մարզային կենտրոնի կողմից բեռն արտահանողին էլեկտրոնային եղանակով տրամադրվում է արտահանվող բեռի համապատասխանության տեղեկանքը՝ հայտն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
29.2. Սույն կարգի 28-րդ կետով սահմանված պահանջները չբավարարվելու կամ անասնաբուժասանիտարական փորձաքննության կամ լաբորատոր փորձարկման արդյունքում արտահանվող բեռի վտանգավորությունը հաստատվելու դեպքում մարզային կենտրոնի կողմից հայտը մերժվում է էլեկտրոնային եղանակով՝ հայտը կամ արդյունքներն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
Կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1499-Ն որոշում, հավելված N 1
4. Անասնաբուժական պետական հսկողության ենթակա բեռների արտահանման համար տրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1499-Ն որոշման հավելվածների ձևերի, անասնաբուժական կամ Եվրոպական միության կամ այլ ներկրող երկրի կողմից սահմանված ձևի առողջության կամ անասնաբուժական սերտիֆիկատներ և համապատասխանության տեղեկանք, իսկ սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների համար` համապատասխանության տեղեկանք և անվտանգության սերտիֆիկատներ:
Կառավարության 2024 թվականի մայիսի 30-ի N 818-Լ որոշում, N 1հավելված
32-րդ կետի 2-րդ ենթակետ
ԽԵԿ-ի և ՄԵԿ-ի արտահանման դեպքում անասնապահությամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձինք սահմանված կարգով տեղեկատվություն են ներկայացնում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին, և վերջինիս կողմից իրականացվում է ԱՆԻ ՊԱՍ-ից կենդանու նույնականացման անհատական համարի ելքագրումը։
Կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի N 1315-Ն որոշում, հավելված
5,6․ Հայաստանի Հանրապետությունում խոշոր և մանր եղջերավոր կենդանիների համարակալմանը ներկայացվող պահանջների բաղկացուցիչ մասերն են՝
4) էլեկտրոնային տեղեկատվական համակարգը, որի միջոցով մուտքագրվում է կենդանու առողջության, համարակալման ու հաշվառման և շարժի վերաբերյալ տեղեկատվությունը:
Երրորդ երկրների ռեեստր
ՀՀ ռեեստր
Պետական գրանցման ենթակա սննդամթերքի արտադրություն իրականացնող կազմակերպությունների
ԵԱՏՄ անդամ պետությունների ռեեստրները կարող եք գտնել հետևյալ հղումներով՝
Ռուսաստան
Երրորդ երկրների ռեեստր
Ներքին ռեեստր
Բելառուս
Երրորդ երկրների ռեեստր
Ներքին ռեեստր
Ղազախստան
Երրորդ երկրների ռեեստր
Ներքին ռեեստր
- 2025 թվականի հունվարի 27-ի N 43-Ա հրամանով 2025 թվականի հունվարի 27-ից ժամանակավորապես արգեվել է Մոլդովայի Հանրապետությունից, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից, Լեհաստանից, Լատվիայի Հանրապետությունից և Բուլղարիայի Հանրապետությունից կենդանի խոզերի, նրանց գենետիկական նյութերի, խոզի մսի և այլ սննդային մսային հումքի, վայրի խոզի մսի, իրենց բաղադրության մեջ խոզի միս պարունակող պատրաստի արտադրանքների, եղջյուրակճղակային, կաշվե, աղիքային հումքի, խոզաստևի, որսորդական հաղթանշանների, խոզերի կերակրման համար բոլոր տեսակի կերերի և լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի) Հայաստանի Հանրապետություն ներմուծումը՝ մինչև Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) պաշտոնական կայքէջում այդ երկրներում խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության վերացման մասին տեղեկատվության հրապարակումը:
- 2024 թվականի մարտի 15-ի N 601-Ա հրամանով 2024 թվականի մարտի 15-ից ժամանակավորապես արգելվել է Վրաստանից մանր եղջերավոր կենդանիների, վրացական ծագում ունեցող մանր եղջերավոր կենդանիների սպանդից ստացված մսի, մսամթերքի և հումքի, կաշվե, աղիքային հումքի, որսորդական հաղթանշանների, մսոսկրային ալյուրի, կաթ-կաթնամթերքի, վրացական ծագում ունեցող մանր եղջերավոր կենդանիների բաղադրատարրեր պարունակող կերերի, լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի) ներմուծումը Հայաստանի Հանրապետություն և Վրաստանից Հայաստանի Հանրապետության տարածքով վերոնշյալ ապրանքների տարանցիկ փոխադրումը, ինչպես նաև մանր եղջերավոր կենդանիների տարանցիկ փոխադրումը Վրաստանի տարածքով Հայաստանի Հանրապետություն, մինչև Ցամաքային կենդանիների առողջության օրենսգրքով հաստատված դրույթներին համապատասխան Վրաստանում մանր եղջերավորների ժանտախտ և ծաղիկ հիվանդությունների վերացման մասին տեղեկատվության հրապարակումը:
- 2023 թվականի մայիսի 19-ի N 1270-Ա հրամանով 2023 թվականի մայիսի 20-ից չթույլատրել Թուրքիայի Հանրապետությունից և Հորդանանի Հաշիմյան Թագավորությունից, ինչպես նաև այլ երկրներից թուրքական և hորդանանական ծագում ունեցող խոշոր և մանր եղջերավոր կենդանիների, խոզերի, հյուսիսային եղջերուների, դաբաղի նկատմամբ ընկալունակ վայրի կենդանիների, ուղտերի և ուղտազգիների այլ ներկայացուցիչների (լամաներ, ալպականեր, վիգոններ), բոլոր տեսակի գազանանոցային և կրկեսային կենդանիների, արտադրող ցուլերի, վարազների, խոյերի, նոխազների սերմնահեղուկի, խոշոր եղջերավոր կենդանիների և խոզերի սաղմերի, խոշոր և մանր եղջերավոր կենդանիներից ստացված կաթի և կաթնամթերքի, դաբաղի նկատմամբ ընկալունակ կենդանիների սպանդից ստացված մսի, մսամթերքի և հումքի, կաշվե, աղիքային հումքի, խոզաստևի, որսորդական հաղթանշանների, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի) ներմուծումը՝ մինչև Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության Ցամաքային կենդանիների առողջության օրենսգրքով հաստատված դրույթներին համապատասխան Թուրքիայի Հանրապետությունում և Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում դաբաղ հիվանդության վերացման մասին տեղեկատվության հրապարակումը:
-
2023 թվականի փետրվարի 6-ի N 293-Ա հրամանով 2023 թվականի փետրվարի 7-ից չթույլատրել Իրաքի Հանրապետությունից և իրաքյան ծագում ունեցող խոշոր և մանր եղջերավոր կենդանիների, խոզերի, հյուսիսային եղջերուների, դաբաղի նկատմամբ ընկալունակ վայրի կենդանիների, ուղտերի և ուղտազգիների այլ ներկայացուցիչների (լամաներ, ալպականեր, վիգոններ), բոլոր տեսակի գազանանոցային և կրկեսային կենդանիների, արտադրող ցուլերի, վարազների, խոյերի, նոխազների սերմնահեղուկի, խոշոր եղջերավոր կենդանիների և խոզերի սաղմերի, խոշոր և մանր եղջերավոր կենդանիներից ստացված կաթի և կաթնամթերքի, դաբաղի նկատմամբ ընկալունակ կենդանիների սպանդից ստացված մսի, մսամթերքի և հումքի, կաշվե, աղիքային հումքի, խոզաստևի, որսորդական հաղթանշանների, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի) ներմուծումը մինչև Ցամաքային կենդանիների առողջության օրենսգրքով հաստատված դրույթներին համապատասխան Իրաքի Հանրապետությունում դաբաղ հիվանդության վերացման մասին տեղեկատվության հրապարակումը:
-
2023 թվականի հունվարի 12-ի N 31-Ա հրամանով 2023 թվականի հունվարի 13-ից չթույլատրել Եգիպտոսի Արաբական Հանրապետությունից խոշոր և մանր եղջերավոր կենդանիների, խոզերի, հյուսիսային եղջերուների, դաբաղի նկատմամբ ընկալունակ վայրի կենդանիների, ուղտերի և ուղտազգիների այլ ներկայացուցիչների (լամաներ, ալպականեր, վիգոններ), բոլոր տեսակի գազանանոցային և կրկեսային կենդանիների, արտադրող ցուլերի, վարազների, խոյերի, նոխազների սերմնահեղուկի, խոշոր եղջերավոր կենդանիների և խոզերի սաղմերի, խոշոր և մանր եղջերավոր կենդանիներից ստացված կաթի և կաթնամթերքի, դաբաղի նկատմամբ ընկալունակ կենդանիների սպանդից ստացված մսի, մսամթերքի և հումքի, կաշվե, աղիքային հումքի, խոզաստևի, որսորդական հաղթանշանների, կենդանական ծագման բաղադրիչներ պարունակող կերերի և կերային հավելումների (որոնք ստացվել են դաբաղի նկատմամբ ընկալունակ կենդանիներից և կիրառվելու են դաբաղի նկատմամբ ընկալունակ կենդանիների կերակրման նպատակով) ներմուծումը:
-
2022 թվականի հունվարի 14-ի N 241-Ա հրամանով 2022 թվականի հունվարի 17-ից չթույլատրել Չեխիայի Հանրապետության Ուստեցկի երկրամասից կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և միջադիրների ներմուծումը՝ մինչև Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության Ցամաքային կենդանիների առողջության օրենսգրքով հաստատված դրույթներին համապատասխան այդ երկրում բարձր ախտածին թռչնի գրիպ հիվանդության վերացման մասին տեղեկատվության հրապարակումը:
-
2022 թվականի հունվարի 14-ի N 243-Ա հրամանով Ռուսաստանի Դաշնության Օրենբուրգի մարզից խոշոր և մանր եղջերավոր կենդանիների, խոզերի, հյուսիսային եղջերուների, դաբաղի նկատմամբ ընկալունակ վայրի կենդանիների, ուղտերի և ուղտազգիների այլ ներկայացուցիչների (լամաներ, ալպականեր, վիգոններ), բոլոր տեսակի գազանանոցային և կրկեսային կենդանիների, արտադրող ցուլերի, վարազների, խոյերի, նոխազների սերմնահեղուկի, խոշոր եղջերավոր կենդանիների և խոզերի սաղմերի, խոշոր և մանր եղջերավոր կենդանիներից ստացված կաթի և կաթնամթերքի, դաբաղի նկատմամբ ընկալունակ կենդանիների սպանդից ստացված մսի, մսամթերքի և հումքի, կաշվե, աղիքային հումքի, խոզաստևի, որսորդական հաղթանշանների, կենդանական ծագման բաղադրիչներ պարունակող կերերի և կերային հավելումների, որոնք ստացվել են դաբաղի նկատմամբ ընկալունակ կենդանիներից (բացառությամբ ջերմային մշակում անցած պատրաստի կերերի և կերային հավելումների` նախատեսված շների, կատուների, ակվարիումային և տերարիումային կենդանիների, դեկորատիվ թռչունների, կրծողների, կզաքիսազգիների ընտանիքին պատկանող կենդանիների կերակրման համար նախատեսված պատրաստի կերերի), բուսական ծագմամբ կերերի և կերային հավելումների (բացառությամբ շների, կատուների, ակվարիումային և տերարիումային կենդանիների, դեկորատիվ թռչունների, կրծողների, կզաքիսազգիների ընտանիքին պատկանող կենդանիների կերակրման համար նախատեսված պատրաստի կերերի), ներմուծումը՝ մինչև Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության Ցամաքային կենդանիների առողջության օրենսգրքով հաստատված դրույթներին համապատասխան Օրենբուրգի մարզում դաբաղ հիվանդության վերացման մասին տեղեկատվության հրապարակումը:
-
2021 թվականի սեպտեմբերի 14-ի N 2113-Ա հրամանով սահմանված Ռումինիայից, Մոլդովայի Հանրապետությունից, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից, Լատվիայի Հանրապետությունից, Լեհաստանից, Հունգարիայից և Բուլղարիայի Հանրապետությունից կենդանի խոզերի, նրանց գենետիկական նյութերի, խոզի մսի և այլ սննդային մսային հումքի, վայրի խոզի մսի, իրենց բաղադրության մեջ խոզի միս պարունակող պատրաստի արտադրանքների, եղջյուրակճղակային, կաշվե, աղիքային հումքի, խոզաստևի, որսորդական հաղթանշանների, խոզերի կերակրման համար բոլոր տեսակի կերերի և լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), ներմուծումը արգելելու մասին տեղեկատվությունը։
-
2019 թվականի փետրվարի 11-ի N 7-Ա հրամանով սահմանված Ամերիկայի Միացյալ Նահանգների Քալիֆորնիա նահանգից Հայաստանի Հանրապետություն` կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և միջադիրների ներմուծումը արգելելու մասին տեղեկատվությունը։
-
2018 թվականի օգոստոսի 27-ի N 153-Ա հրամանի 1-ին կետի խմբագրությամբ 2019 թվականի մարտի 23-ից չթույլատրել Ռոսսելխոզնադզորի ղեկավարի տեղակալի 2019 թվականի մարտի 12-ի «Կենդանիների վարակիչ հիվանդությունների նկատմամբ Ռուսաստանի Դաշնությունում գոտիավորման վերաբերյալ» որոշման փոփոխությամբ սահմանված այն տարածքներից, որոնք թռչնի գրիպ հիվանդության նկատմամբ ունեն «ԱՆԱՊԱՀՈՎ» կամ «ԱՆՈՐՈՇ» կարգավիճակ` կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և միջադիրների ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք՝ մինչև Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության Ցամաքային կենդանիների առողջության օրենսգրքով հաստատված դրույթներին համապատասխան այդ տարածքներում թռչնի գրիպ հիվանդության վերացման մասին տեղեկատվության հրապարակումը:
-
Ծառայության պետի 2016 թվականի սեպտեմբերի 2-ի N 225-Ա հրամանով՝ Ուկրաինայի Հանրապետությունից – կենդանի խոզեր, նրանց գենետիկական նյութեր, խոզի մսի և այլ սննդային մսային հումքի, վայրի խոզի մսի, իրենց բաղադրության մեջ խոզի միս պարունակող պատրաստի արտադրանքների, եղջյուրակճղակային, կաշվե, աղիքային հումքի, խոզաստևի, որսորդական հաղթանշանների, խոզերի կերակրման համար բոլոր տեսակի կերերի և լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի) ներմուծումը:
-
Ծառայության պետի 2015 թվականի մայիսի 7-ի N 492-Ա հրամանով՝ Թուրքիայի Հանրապետությունից – կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքների, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և միջադիրների ներմուծումը:
-
Ծառայության պետի 2014 թվականի օգոստոսի 11-ի N 850-Ա և 2014 թվականի հոկտեմբերի 28 ի N 1214-Ա հրամաններով՝ Գվինեայի, Լիբերիայի, Սիերա Լեոնեի, Նիգերիայի Հանրապետություններից և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից – պրիմատների, անտառային այծքաղների, չղջիկների և մացառախոզերի ներմուծումը:
ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ
Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի «Մաքսային միությունում անասնաբուժասանիտարական միջոցների կիրառման մասին» N 317 որոշում
5.1. Միության մաքսային տարածքից հսկողության վերցված ապրանքների արտահանման թույլտվության տրամադրումը և անասնաբուժական սերտիֆիկատների ձևակերպումն իրականացվում է լիազորված մարմնի կողմից՝ համապատասխան անդամ պետության օրենսդրության համաձայն:
5.2. Արտահանողը պարտավոր է հետևել ներմուծող երկրի անասնաբուժական օրենսդրության պահանջներին:
«Անասնաբուժության մասին» օրենքի 22-րդ հոդված
1. Կենդանիների առողջության և մարդկանց զոոնոզային վարակներից պաշտպանության համալիրում անասնաբուժական վերահսկման ենթակա ապրանքներ ներմուծող և արտահանող, մթերատու կենդանիներ պահող, կենդանական ծագման հումքի և մթերքի, կենդանական ծագման կողմնակի արտադրանքի, կերատեսակների, անասնաբուժական դեղամիջոցների արտադրությամբ, վերամշակմամբ, պահպանմամբ, փոխադրմամբ, առևտրով կամ իրացմամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձինք պարտավոր են`
4) անասնաբուժական վերահսկման ենթակա ապրանքներ ներմուծել և արտահանել կամ դրանց տարանցիկ փոխադրումն իրականացնել սույն օրենքով, դրանից բխող իրավական ակտերով և միջազգային անասնաբուժական օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան:
2. Արգելվում է`
1) չհամարակալված մթերատու կենդանիների տեղաշարժը կամ տեղափոխումը, որոնց նկատմամբ չեն կիրառվել հակաանասնահամաճարակային տարեկան և կենդանիների վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերացման հրահանգներով սահմանված միջոցառումները.
2) գյուղատնտեսական կենդանիների անհատական ականջանշանների և կամ այլ տեսակի համարակալումների հանումը կամ մեղվի փեթակների նշանների ջնջումը.
3) առանց անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի առկայության մթերատու կենդանիների, իսկ խոշոր եղջերավոր և միասմբակավոր անասունների համար` նաև առանց անձնագրի տեղափոխումը:
ՀՀ կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի 1442-Ն որոշում, հավելված
27. Բեռն արտահանելու համար արտահանողը լիազոր մարմին է ներկայացնում հայտ՝ էլեկտրոնային եղանակով` նշելով արտահանվող ապրանքի անվանումը, ծագման վայրը, արտադրողը (անվանումը, փաստացի գործունեության իրականացման վայրը), քանակը կամ քաշը (քանակը՝ հատով, քաշը՝ կգ-ով), արտահանման երկիրը, վայրը կամ տարածքը, բեռն ստացողը (անվանումը, գտնվելու վայրը), արտահանման նախատեսվող ժամկետը, արտահանողի անվանումը կամ անունը, ազգանունը, բնակության կամ գործունեության իրականացման վայրը:
28. Հայտն ստանալուց հետո բեռի ծագման վայրի համապատասխան մարզային կենտրոնը մեկ աշխատանքային օրվա ընթացքում պարզում է`
1) լիազոր մարմնի տվյալների բազայում արտահանողի առկայությունը, իսկ ԵՏՄ-ի տարածք անասնաբուժական հսկողության ենթակա բեռի արտահանման դեպքում՝ անասնաբուժական հսկողության ենթակա բեռն արտադրողի, վերամշակողի և (կամ) պահպանողի առկայությունը ԵՏՄ-ի տարածք արտահանման թույլտվություն ունեցող կազմակերպությունների ռեեստրում.
2) անասնաբուժական հսկողության ենթակա արտադրանքի ծագման վայրի անասնահամաճարակային իրավիճակը և ապահովությունը կենդանիների վարակիչ հիվանդությունների նկատմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1499-Ն որոշմամբ սահմանված ձևի անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի առկայությունը.
3) բեռի ծագումը, արտադրողին (կենդանիների դեպքում՝ սեփականատիրոջը), բեռը, բեռի ամբողջականությունը, անվտանգությունը երաշխավորող պայմանները և մակնշմանը ներկայացվող պահանջները.
4) ներմուծող երկրի օրենսդրությամբ բեռի ներմուծմանը ներկայացվող պահանջների առկայությունը և արտահանվող բեռի համապատասխանությունն այդ պահանջներին:
29. Սույն կարգի 27-րդ կետով սահմանված փաստաթղթերը ներկայացվելու և սույն կարգի 28-րդ կետով սահմանված պահանջները բավարարվելու դեպքում մարզային կենտրոնի կողմից բեռն արտահանողին էլեկտրոնային եղանակով տրամադրվում է արտահանվող բեռի համապատասխանության տեղեկանքը՝ հայտն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
29.2. Սույն կարգի 28-րդ կետով սահմանված պահանջները չբավարարվելու կամ անասնաբուժասանիտարական փորձաքննության կամ լաբորատոր փորձարկման արդյունքում արտահանվող բեռի վտանգավորությունը հաստատվելու դեպքում մարզային կենտրոնի կողմից հայտը մերժվում է էլեկտրոնային եղանակով՝ հայտը կամ արդյունքներն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
Կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1499-Ն որոշում, հավելված N 1
4. Անասնաբուժական պետական հսկողության ենթակա բեռների արտահանման համար տրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1499-Ն որոշման հավելվածների ձևերի, անասնաբուժական կամ Եվրոպական միության կամ այլ ներկրող երկրի կողմից սահմանված ձևի առողջության կամ անասնաբուժական սերտիֆիկատներ և համապատասխանության տեղեկանք, իսկ սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների համար` համապատասխանության տեղեկանք և անվտանգության սերտիֆիկատներ:
Կառավարության 2024 թվականի մայիսի 30-ի N 818-Լ որոշում, N 1հավելված
32-րդ կետի 2-րդ ենթակետ
ԽԵԿ-ի և ՄԵԿ-ի արտահանման դեպքում անասնապահությամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձինք սահմանված կարգով տեղեկատվություն են ներկայացնում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին, և վերջինիս կողմից իրականացվում է ԱՆԻ ՊԱՍ-ից կենդանու նույնականացման անհատական համարի ելքագրումը։
Կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի N 1315-Ն որոշում, հավելված
5,6․ Հայաստանի Հանրապետությունում խոշոր և մանր եղջերավոր կենդանիների համարակալմանը ներկայացվող պահանջների բաղկացուցիչ մասերն են՝
4) էլեկտրոնային տեղեկատվական համակարգը, որի միջոցով մուտքագրվում է կենդանու առողջության, համարակալման ու հաշվառման և շարժի վերաբերյալ տեղեկատվությունը:
Հայաստանի Հանրապետությունից Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն մեղր արտահանելու համար շահագրգռված կազմակերպությունների կողմից լրացվելիք ձևաթուղթ` ՉԺՀ հավաստագրման և ակրեդիտացիայի վարչակազմում գրանցվելու նպատակով:
Հավելված
ՀՀ սննդամթերքի անվտանգության
տեսչական մարմնի կառավարման խորհրդի
2020 թվականի հոկտեմբերի 12 -ի N 19 որոշման
ՈՒՂԵՑՈՒՅՑ
Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության
տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
|
1. |
Ընդհանուր դրույթներ ___________________________________________ |
3 |
|
2. |
Ստուգումների պլանավորում_______________________________________ |
3 |
|
3. |
Ստուգմանը նախապատրաստվելու գործընթաց _____________________ |
5 |
|
4. |
Ստուգումն իրականացնելու գործընթաց ____________________________ |
7 |
|
5. |
Ստուգման արդյունքների ամփոփման գործընթաց ___________________ |
10 |
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն ուղեցույցը կարգավորում է Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) կողմից «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքով (այսուհետ՝ նաև Օրենք), այլ իրավական ակտերով վերապահված և սահմանված կարգով իրականացվող ստուգումների պլանավորման, կազմակերպման, նախապատրաստման, իրականացման և ստուգման արդյունքների ամփոփման գործընթացները։
II. ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ
2. Տեսչական մարմնի կողմից ստուգումների պլանավորման և կազմակերպման աշխատանքներն իրականացնում է Տեսչական մարմնի ռիսկի գնահատման (կառավարման) և վերլուծությունների վարչությունը (այսուհետ՝ Վարչություն)։
3. Ստուգումների պլանավորման, կազմակերպման, նախապատրաստման աշխատանքներն իրականացնելիս Վարչությունն առաջնորդվում է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին», «Տեսչական մարմինների մասին» օրենքներով և Հայաստանի Հանրապետության վարչապետի՝ 2019 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1940-Լ որոշմամբ, և այլ իրավական ակտերով սահմանված դրույթներով։
4. Տեսչական մարմնի տարեկան ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր) կազմելիս Վարչությունը առաջնորդվում է հետևյալ իրավական ակտերով.
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի «Վերահսկողություն իրականացնող լիազոր մարմիններ ճանաչելու մասին» N 1071-Ա որոշմամբ.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Ստուգում իրականացնող պետական մարմինների միջև տնտեսավարող սուբյեկտների վերաբերյալ իրենց տվյալների բազաներում առկա տեղեկատվության փոխանակման կարգը հաստատելու մասին» N 1606-Ն որոշմամբ.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 18-ի «Տեսչական մարմինների էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ստեղծման, օգտագործման և վերահսկողություն իրականացնող մարմինների միջև տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև հանրությանը տեղեկատվություն տրամադրելու կարգը և տեղեկատվության փոխանակման և կառավարման էլեկտրոնային համակարգի ներդրման միջոցառումների իրականացման քայլերի հաջորդականությունը սահմանելու մասին» N 678-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող՝ սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառներում իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1679-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1687-Ն որոշմամբ.
4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 26-ի «Ստուգում իրականացնող պետական մարմինների ստուգումների տարեկան ծրագրի օրինակելի ձևը և դրա լրացման ուղեցույցը հաստատելու մասին» N 937-Ն որոշմամբ:
5. Վարչությունը կազմված Ծրագրի նախագիծը ներկայացնում է Տեսչական մարմնի ղեկավարին՝ Տեսչական մարմնի կառավարման խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) տվյալ տարվա դեկտեմբերի 1-ին նախորդող նիստից 10 օր առաջ։
6. Խորհրդի կողմից հաստատված Ծրագիրը Խորհրդի քարտուղարի կողմից ներկայացվում է Տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժին՝ հաստատումից հետո եռօրյա ժամկետում՝ Տեսչական մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու համար։
7. Ըստ անհրաժեշտության ստուգումների համար կարող են հիմք հանդիսանալ Օրենքի 4-րդ հոդվածի 3.1-րդ մասով սահմանված դեպքերը՝ Տեսչական մարմնի կառավարման խորհրդի 2020 թվականի օգոստոսի 13-ի «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին հանրությունից ստացվող բողոքների ընդունման և դրանց հետագա ընթացք տալու կարգը սահմանելու մասին» N 10 որոշման հավելվածով սահմանված կարգով։
III. ՍՏՈՒԳՄԱՆԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
8. Oրենքի հիման վրա ստուգումն սկսելուց առաջ Տեսչական մարմնի ղեկավարը (փոխարինող պաշտոնատար անձը) ստուգում իրականացնելու մասին հրապարակում է հրաման կամ հանձնարարագիր (այսուհետ՝ Հանձնարարագիր)։
9. Տեսչական մարմնի ղեկավարի Հանձնարարագրի նախագիծը նախապատրաստում է իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության վարչությունը՝ հիմք ընդունելով Օրենքի 3-րդ, 4-րդ և 5-րդ հոդվածները։
10. Հանձնարարագրի նախագիծը նախապատրաստելիս Վարչությունը ճշտում է իրավաբանական անձի դեպքում՝ տնտեսավարող սուբյեկտի գրանցումը կասեցված կամ գրանցումից հանված լինելու, իսկ անհատ ձեռնարկատեր հանդիսանալու պարագայում՝ հաշվառված լինելու և այլ անհրաժեշտ տեղեկատվությունը՝ օրենքով նախատեսված աղբյուրներից (Պետական եկամուտների կոմիտե, Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգ և այլն)։
11. Հանձնարարագրով՝ տվյալ ամսվան հաջորդող ամսին նախատեսվող ստուգմանը համապատասխան մասնագետներին ընդգրկելու համար Տեսչական մարմնի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները մինչև յուրաքանչյուր ամսվա 27-ը իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության վարչություն են ներկայացնում հաջորդող ամսվա համար ստուգմանը ներգրավվելու համար նախատեսվող մասնագետների ցանկը, ըստ տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի՝ համապատասխան ոլորտներում մասնագիտական գիտելիքներ և հմտություններ ունեցողների շրջանակներում, ներառելով հաջորդող ամսին բացակայող (արձակուրդ, գործուղում և այլն) մասնագետների անունները, ինչպես նաև՝ ըստ տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչների Հանձնարարագրում ներառվող ստուգաթերթերի անվանումները և ստուգվող հարցերի շրջանակը: Ըստ անհրաժեշտության ստուգման հանձնարարագրում մասնագետներին ընդգրկելու համար Տեսչական մարմնի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները Վարչություն են ներկայացնում ըստ անհրաժեշտության ստուգմանը ներգրավելու համար համապատասխան մասնագետների ցանկը, որում պետք է ներառված լինեն ըստ անհրաժեշտության ստուգմանն առնչվող հարցերի պարզման համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ և հմտություններ ունեցող մասնագետներ։
12. Սույն ուղեցույցի 7-րդ կետով նախատեսված դեպքերում Տեսչական մարմնի վերահսկողություն իրականացնող կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների կողմից ներկայացվում են առաջարկություններ համապատասխան ստուգաթերթերով նախատեսված հարցերի շրջանակների (կետերի) մասին՝ Հանձնարարագրում ներառելու նպատակով։
13. Վարչությունը Տեսչական մարմնի ղեկավարի կողմից Հանձնարարագիրը՝ 2 օրինակից ստորագրվելուց և կնքվելուց հետո հաշվառում է դրա համար նախատեսված հաշվառման մատյանում (Ձև 1), որից հետո Տեսչական մարմնում գործող էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգով տեղեկացնում է Հանձնարարագրում նշված մասնագետներն և համապատասխան ստորաբաժանման պետերին:
14. Իրականացվող ստուգման ընթացքի և արդյունքների ամփոփման աշխատանքներն իրականացնելու համար պատասխանատու է հանդիսանում ստուգում իրականացնող այն պաշտոնատար անձը, որն առաջինն է նշված (այսուհետ՝ Պատասխանատու) Հանձնարարագրում:
15. Պատասխանատուի՝ բացակայության կամ Օրենքով սահմանված կարգով փոփոխության դեպքում պատասխանատու է համարվում այն ստուգում իրականացնող պաշտոնատար անձը, ով Հանձնարարագրում հաջորդում է փոփոխված կամ բացակայող պատասխանատուին։
16. Հանձնարարագրի, ինչպես նաև Օրենքով սահմանված ստուգվող տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձանց իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ տեղեկատվական թերթիկը (այսուհետ՝ Տեղեկատվական թերթիկ (Ձև 2)) իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության վարչությունը տրամադրում է Պատասխանատուին՝ ստուգվող տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին առձեռն ներկայացնելու համար կամ ստուգվող տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին ուղարկում է փոստով:
17. Հանձնարարագիրը և Տեղեկտվական թերթիկը տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին տրամադրվում է ստուգումը սկսելուց առնվազն 3 աշխատանքային օր առաջ՝ բացառությամբ Օրենքով նախատեսված դեպքերի։
18. Պատասխանատուն ստանալով սույն ուղեցույցի 16-րդ կետով նշված փաստաթղթերը՝ 17-րդ կետով նշված ժամկետի պահպանմամբ.
1) այցելում է Հանձնարարագրով նշված տնտեսավարող սուբյեկտին՝ դրա ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին ներկայացնում Տեսչական մարմնի աշխատակից հադիսանալու փաստը հավաստող վկայականը, իսկ անհնարինության դեպքում կազմակերպում է ստուգվող տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին փաստաթղթերը փոստով ուղարկելու գործընթացը։
2) տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձի ինքնությունը (անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերը) ճշտելուց հետո տրամադրում է Հանձնարարագրի երկու բնօրինակը՝ ստորագրելու և 1 ստորագրված օրինակը հետ ստանալու նպատակով,
3) ներկայացնում է Տեղեկատվական թերթիկը՝ ստորագրելու և 1 ստորագրված օրինակը հետ ստանալու նպատակով:
19. Պատասխանատուն Հանձնարարագիրը ստանալուց հետո Հանձնարարագրում նշված ստուգում իրականացնող այլ պաշտոնատար անձանց (այսուհետ՝ Ստուգողներ) հետ.
1) անմիջապես Վարչությունից ստանում է ստուգվող տնտեսավարող սուբյեկտի հետադարձ կապի վերաբերյալ տեղեկատվություն,
2) նախապատրաստում է Հանձնարարագրում նշված ստուգաթերթերը՝ նախատեսված համապատասխան հարցերի շրջանակներում,
3) ուսումնասիրում է ստուգաթերթով նախատեսված հարցերի շրջանակներում գործող իրավական ակտերի պահանջները և դրանց առնչվող հարցերը,
4) ուսումնասիրում է Օրենքով վերապահված իրենց և տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձանց իրավունքներն ու պարտականությունները։
IV. ՍՏՈՒԳՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑ
20. Ստուգման գործընթացը սկսվում է Ստուգողների կողմից ստուգվող տնտեսավարող սուբյեկտի տարածք մուտք գործելուց, որից հետո Ստուգողները.
1) ստուգվող տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին ներկայացնում են Տեսչական մարմնի աշխատող հանդիսանալու փաստը հավաստող վկայականը,
2) ճշտում են տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձի ինքնությունը (անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերը),
3) Հանձնարարագիրը և Տեղեկատվական թերթիկը փոստով ուղարկած լինելու դեպքում վերցնում են ստուգվող տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կողմից դրանց ստորագրած օրինակները,
4) կազմում են տնտեսվարող սուբյեկտի մոտ մուտք գործելու արձանագրություն և ստորագրում այն։ Արձանագրությունը ստորագրում է նաև տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող (լիազորված) պաշտոնատար անձը,
5) տնտեսավարող սուբյեկտի մոտ ստուգումը փաստացի սկսելու մասին մատյանի առկայության դեպքում ստորագրում են համապատասխան հատվածում:
21. Ստուգումը փաստացի սկսելու օր է համարվում ստուգվող օբյեկտում պահվող ստուգման մատյանում համապատասխան գրառում կատարելու օրը: Ստուգման մատյանի բացակայության դեպքում Ստուգողները առաջնորդվում են սույն ուղեցույցի 20-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջներով։
22. Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի կողմից Հանձնարարագիրը կամ մուտք գործելու արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու կամ ստուգման մատյանում համապատասխան գրառում կատարելուց հրաժավելու կամ ստուգումը չթույլատրելու դեպքում Ստուգողը այդ մասին նշում է կատարում մուտքի արձանագրությունում և կցում գործին։ Արձանագրությունը ստորագրում են տնտեսավարող սուբյեկտ փաստացի մուտք գործած կամ մուտք գործելու նպատակով այցելած Ստուգողները։
23. Ծառայողական պարտականությունները կատարելու անհնարինության պատճառով Ստուգողին այլ անձով փոխարինելու դեպքում փոփոխությունը կատարվում է հրամանով կամ հանձնարարագրով, որի մասին տնտեսավարող սուբյեկտը ծանուցվում է Օրենքով սահմանված կարգով:
24. Ստուգողները պետք է պարզեն բացառապես համապատասխան ստուգաթերթում ընդգրկված հարցերը և ստուգեն դրանք կարգավորող նորմերի կատարման պահանջները:
25. Ստուգողները Հանձնարարագրով նշված հարցերի բնույթից կախված իրավունք ունեն վերցնել փաստաթղթեր, կրկնօրինակներ, լուսապատճեններ, իրեր, փորձանմուշներ և այլ անհրաժեշտ նյութեր, որոնք անմիջականորեն առնչվում են ստուգման նպատակներին։
26. Եթե որևէ հարցի պատասխան պահանջում է մեկից ավելի ստուգման առարկայի (փաստաթղթերի, նյութերի, օբյեկտների, սենքերի, առարկաների և այլն) ստուգում, ապա Ստուգողը ստուգաթերթում տվյալ հարցի մեկնաբանության դաշտում նշում է ստուգվող առարկայի ընդհանուր քանակը։ Եթե որևէ հարցի պատասխան պահանջում է համեմատաբար մեծ թվով նմուշների ստուգում, ապա Ստուգողը ստուգաթերթի նշումների դաշտում կատարում է նշում՝ հիմնավորելով նմուշները ընտրանքային կարգով վերցնելը։ Ստուգման ենթակա առարկաները ընտրանքային ստուգելիս միևնույն հարցերի վերաբերյալ (ներառյալ ընտրվող նյութերի քանակը, ընտրության եղանակը և այլն) միասնական մոտեցում ցուցաբերելու նպատակով ստուգողներն առաջնորդվում են յուրաքանչյուր ստուգաթերթի համար Տեսչական մարմնի ղեկավարի հրամանով հաստատված մեթոդական թերթիկով։
27. Ստուգման նպատակներին անմիջականորեն առնչվող փաստաթղթեր, իրեր, փորձանմուշներ և այլ անհրաժեշտ նյութեր ժամանակավորապես վերցնելու դեպքում այդ մասին կազմվում է արձանագրություն, որում նշվում է դրանց վերադարձման ժամկետը: Արձանագրության 1 օրինակը հանձնվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին:
28. Ստուգողները պատասխանատվություն են կրում ժամանակավորապես վերցրած փաստաթղթերի, իրերի և այլ նյութերի որակական և քանակական ամբողջականության պահպանման ու սահմանված ժամկետում վերադարձման համար՝ բացառությամբ փորձաքննության ուղարկված իրերի:
29. Ստուգման ընթացքում նոր հանգամանքներ և անհրաժեշտություն առաջանալու դեպքում ստուգման նպատակներն ու շրջանակները կարող է փոփոխել Տեսչական մարմնի ղեկավարը (փոխարինող պաշտոնատար անձը)` Ստուգողների գրավոր հիմնավորմամբ, իսկ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան նշանակված ստուգումների դեպքում` հետաքննության մարմինը կամ քննիչը` պատճառաբանված որոշմամբ: Փոփոխման մասին եռօրյա ժամկետում գրավոր տեղեկացվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին` նրան ներկայացնելով նախկին Հանձնարարագրին կից նոր հանձնարարագիրը:
30. Ստուգման ժամկետը չպետք է գերազանցի Հանձնարարագրում նշված ժամկետը: Անհրաժեշտության դեպքում, մինչև Հանձնարարագրով սահմանված ժամկետի ավարտը, Ստուգողի գրավոր հիմնավորմամբ` Տեսչական մարմնի ղեկավարի (փոխարինող պաշտոնատար անձի) հրամանով կամ հանձնարարագրով սահմանված ժամկետը կարող է երկարաձգվել։
31. Ստուգման ընթացքում առանձին տեղեկությունների ճշտման անհրաժեշտություն առաջանալու կամ ստուգմանն առնչվող փաստաթղթերը հետաքննության, նախաքննության կամ դատարանի վճռի հիման վրա առգրավված լինելու կամ տարերային աղետի պատճառով կամ ստուգման իրականացումն անհնարին դարձնող այլ անկանխատեսելի հանգամանքի բերմամբ ստուգողը Տեսչական մարմնի ղեկավարին ներկայացնում է զեկուցագիր, որի հիման վրա Տեսչական մարմնի ղեկավարի (նրան փոխարինողի) հրամանով կամ հանձնարարագրով ստուգման ընթացքը կարող է կասեցվել։
32. Սույն ուղեցույցի 23-րդ, 28-րդ, 29-րդ և 30-րդ կետերով նշված փաստաթղթերը, ինչպես նաև կասեցված ստուգումը վերսկսելու վերաբերյալ հրամանի կամ հանձնարարագրի նախագիծը կազմում է Վարչությունը և ներկայացնում Տեսչական մարմնի ղեկավարի ստորագրմանը և կնքմանը, որից հետո հաշվառում է սահմանված կարգով և.
1) էլեկտրոնային փոստով տեղեկացնում է Հանձնարարագրով նշված մասնագետներին և համապատասխան ստորաբաժանումների պետերին,
2) տրամադրում է Պատասխանատուին՝ տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին առձեռն հանձնելու համար կամ տրամադրում է Տեսչական մարմնի փաստաթղթաշրջանառության համար պատասխանատու պաշտոնատար անձին՝ ստուգվող տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին փոստով ուղարկելու համար։
33. Ստուգման ժամկետը երկարաձգող կամ կասեցնող կամ կասեցման ժամկետը երկարաձգող կամ կասեցված ստուգումը վերսկսելու ակտն ուժի մեջ է մտնում ստուգվող տնտեսավարող սուբյեկտին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
V. ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ
34. Սույն ուղեցույցի 8-րդ կետով հրապարակված Հանձնարարագրում նշված ժամկետն ավարտվելուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում, Պատասխանատուն ստուգաթերթի հարցերի պատասխանների հիման վրա ամփոփում է ստուգման արդյունքները` խախտումներ չհայտնաբերելու դեպքում կազմում տեղեկանք, իսկ խախտումներ հայտնաբերելու դեպքում` ակտի նախագիծ։
35. Ստուգողները՝ յուրաքանչյուրն իր ոլորտում հայտնաբերած խախտումների մասով, ամփոփում են արձանագրված խախտումները և ստուգման ակտի նախագծի հաստատված ձևաթղթով՝ ամփոփման համար նախատեսված ժամկետից առնվազն 3 աշխատանքային օր առաջ, վերջնական ամփոփման են ներկայացնում Պատասխանատուին:
36. Ստուգողները պատասխանատու են իրենց ոլորտին վերաբերող ստուգումների արդյունքների հավաստի լինելու համար:
37. Պատասխանատուն ստուգման ակտի նախագիծ կազմելու համար ստանում է համապատասխան ոլորտներում հայտնաբերված խախտումների մասով ամփոփ տվյալները և ընդհանրացնում է մեկ փաստաթղթի մեջ՝ կազմելով ստուգման ակտի նախագիծ՝ ստորագրած բոլոր ստուգողների կողմից, որը 3 աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձևով (առձեռն կամ փոստով) ներկայացնում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին՝ առարկություններ ներկայացնելու նպատակով: Խախտումներ չհայտնաբերելու մասին տեղեկանքը` ստորագրված Ստուգողի կողմից, 3 աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձևով (առձեռն կամ փոստով) ներկայացվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին:
38. Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը ակտի նախագիծը ուսումնասիրում է 5 աշխատանքային օրվա ընթացքում:
39. Տնտեսավարող սուբյեկտի կողմից 5 աշխատանքային օրվա ժամկետում առարկություններ ներկայացնելու դեպքում Պատասխանատուն անմիջապես այն ներկայացնում է Ստուգողների քննարկմանը: Ստուգողները ուսումնասիրում են առարկությունները և յուրաքանչյուրն իր մասով Պատասխանատուին է ներկայացնում առարկությունների ընդունելու կամ չընդունելու մասին գրություն-հիմնավորում՝ նշելով ստուգման ակտում ներառվող փոփոխությունները: Անհամաձայնության դեպքում հարցը քննարկվում է Տեսչական մարմնի ղեկավարի կամ ղեկավարի հանձնարարությամբ՝ այլ պաշտոնատար անձի հետ։
40. Ստուգողների կողմից ներկայացված գրություն-հիմնավորումները Պատասխանատուի կողմից ամփոփելուց հետո, առարկություն ստանալու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում ստուգման ակտը ստորագրված Ստուգողների կողմից պատշաճ ձևով (առձեռն կամ փոստով) ներկայացնում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի ստորագրմանը: Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի ներկայացրած առարկությունները կցվում են ակտին և կազմում դրա անբաժանելի մասը:
41. Սույն ուղեցույցի 38-րդ կետով նշված ժամկետում տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի կողմից առարկություններ չներկայացվելու դեպքում Պատասխանատուն կազմում է ակտը և դրա մեկ օրինակը` ստորագրված Ստուգողների կողմից, առարկություն ներկայացնելու համար սահմանված ժամկետի ավարտից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում, պատշաճ ձևով (առձեռն կամ փոստով) ներկայացնում տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին:
42. Իրականացված ստուգման արդյունքում խախտում չհայտնաբերելու դեպքում Պատասխանատուն սահմանված կարգով կազմում է տեղեկանք, որը ստորագրում են Ստուգողները, և ամփոփման համար նախատեսված ժամկետի ավարտից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձևով (առձեռն կամ փոստով) ներկայացնում տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին:
43. Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի` ակտը ստորագրելուց հրաժարվելու դեպքում ակտում այդ մասին կատարվում է համապատասխան գրառում:
44. Եթե տնտեսավարող սուբյեկտը պետական կամ պետական բաժնեմաս ունեցող կազմակերպություն է, ապա ակտի մեկ օրինակն ուղարկվում է պետական կառավարման վերադաս մարմին:
45. Ստուգման արդյունքում բացահայտված խախտումների և թերությունների վերացման ուղղությամբ տրվող հանձնարարականները (կարգադրագրերը) կազմում է Պատասխանատուն՝ սույն կարգի 34-րդ կետով սահմանված կարգով և Տեսչական մարմնի ղեկավարի (փոխարինող պաշտոնատար անձի) կողմից ստրագրելուց հետո եռօրյա ժամկետում պատշաճ ձևով (առձեռն կամ փոստով) ներկայացնում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին: Հանձնարարականով (կարգադրագրով) սահմանվում է հայտնաբերված խախտումների վերացման ժամկետ։
46. Պատասխանատուն ստուգման ակտը, տեղեկանքը և խախտումների ու թերությունների վերացման ուղղությամբ տրվող հանձնարարականը (կարգադրագիրը), մինչև տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին ներկայացնելը, կազմելուց և ստորագրելուց անմիջապես հետո համարակալում է՝ նշելով տվյալ ստուգման համար ընդունված Հանձնարարագրի համարը։
47. Պատասխանատուն, ստուգման ժամանակ կազմված փաստաթղթերի տրցակը ըստ հերթականության համարակալում, պատրաստում է տնտեսավարող սուբյեկտի ստուգման վերաբերյալ գործ։
48. Իրականացված ստուգմանն առնչվող բոլոր նյութերը, մինչև ստուգման ամփոփման աշխատանքների ավարտը և վարչական պատասխանատվության միջոցների կիրառումը, ինչպես նաև խախտումների ու թերությունների վերացման ուղղությամբ հանձնարարականի (կարգադրագրի) ընդունումը, պահվում են Պատասխանատուի մոտ, որից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ստորագրությամբ հանձնվում են իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության վարչություն՝ այն դեպքում, երբ կազմվել է ստուգման ակտ:
49. Վարչությունը, ըստ անհրաժեշտության, հիմքերի առկայության և Տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարությամբ ստուգման գործը տրամադրում է հայցվող ստորաբաժանմանը կամ այլ մարմնին։
50. Հանձնարարագիրը սահմանված կարգով շրջանառվում է Տեսչական մարմնի էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգում՝ ստուգումը փաստացի սկսելու օրը։
51. Սույն ուղեցույցով չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։
Ներմուծվող սննդամթերքի և կենդանական ծագման մթերքի զննման և ուղեկցող փաստաթղթերի համապատասխանության որոշման համար գանձվում է վճար`
1) 500-1000 կգ քաշի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չափով (1000 դրամ),
2) 1 տոննան գերազանցող քաշի դեպքում` լրացուցիչ յուրաքանչյուր տոննայի համար՝ ևս 300 դրամի չափով,
3) մինչև 500 կգ քաշի համար վճար չի գանձվում:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տրվող ներմուծման կամ արտահանման անասնաբուժական վկայականները, անվտանգության սերտիֆիկատները, բուսասանիտարական հավաստագրերը տրամադրվում են անվճար: