Պետական վերահսկողություն
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն իրականացնող մարմին է, որն օրենքով սահմանված կարգով կիրառում է պատասխանատվության միջոցներ սննդամթերքի և կերի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառներում՝ հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:
Տեսչական մարմնի խնդիրներն են սննդամթերքի և կերի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում ռիսկերի կառավարումը և Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների պահպանումը, ինչպես նաև կանխարգելիչ միջոցառումների իրականացումը սննդամթերքի և կերի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում:
Տեսչական մարմինը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Տեսչական մարմինների մասին», «Սննդամթերքի անվտանգության մասին», «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին», «Կերի մասին», «Անասնաբուժության մասին», «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, իրավական այլ ակտերի և իր կանոնադրության հիման վրա: