Վիճարկման կարգ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին դիմելու և պաշտոնատար անձանց կողմից կայացված որոշումները, գործողությունները /անգործությունը/ վիճարկելու մասին

Համաձայն «Վարչարարության հիմունքների վարչական վարույթի մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի` Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (այսուհետ`Տեսչական մարմին) հանդիսանում է վարչական մարմին և իր իրավասությունների սահմաններում իրականացնում է վարչարարություն: Տեսչական մարմինը վարչարարությունն իրականացնում է Հայաստանի Հանրապտության վարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1940-Լ որոշմամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում: Ուստի Տեսչական մարմին դիմելիս նախևառաջ անհրաժեշտ է համոզվել, որ հարցվող խնդիրը գտնվում է Տեսչական մարմնի լիազորությունների շրջանակներում:

Վարչական վարույթում վարույթի մասնակիցները կարող են մասնակցել ինքնուրույն, իրենց ներկայացուցիչների (լիազորված անձանց կամ օրինական ներկայացուցիչների) միջոցով կամ նրանց հետ միասին: Լիազորված անձինք կամ օրինական ներկայացուցիչները վարչական մարմնի պահանջով պարտավոր են ներկայացնել լիազորագիր կամ օրինական ներկայացուցիչ լինելը հաստատող փաստաթուղթ: Լիազորագրի համար նոտարական վավերացում չի պահանջնվում:

Վարչական վարույթն իրականացվում է, և վարչական ակտն ընդունվում է հայերենով: Վարույթի մասնակիցները իրենց փաստաթղթերը կարող են ներկայացնել այլ լեզվով, այս դեպքում վարչական մարմինը կարող է պահանջել ներկայացնել փաստաթղթերի թարգմանությունները հայերենով: Վարույթի ընթացքում թույլատրվում է օտար լեզուների օգտագործումը, սակայն այդ անձինք պարտավոր են իրենց ներկայացրած թարգմանչի միջոցով ապահովել հայերեն թարգմանություն, եթե վարչական մարմինն այդպիսի թարգմանություն ապահովելու հնարավորություն չունի:

Վարչական ակտը կարող է վիճարկվել դատական կարգով` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի շրջանակներում վարչական ակտերի վիճարկման բոլոր և հնարավոր միջոցները սպառելու դեպքում, ինչպես նաև, ըստ ցանկության, առանց այդ միջոցների կիրառման` ֆիզիկական կամ իրավաբանական անձը կարող է անմիջապես դիմել ՀՀ վարչական դատարան: ՀՀ վարչական դատարան դիմելու դեպքում կիրառվում են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված պահանջները: