«Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ենթակայությանը հանձնված «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը ստեղծվել է ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի թիվ 631-Ն որոշմամբ և հանդիսանում է «Հանրապետական անասնաբուժական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոն» ՊՈԱԿ-ի իրավահաջորդը:

«Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեության հիմնական առարկան և նպատակներն են`
• կենդանիների հիվանդությունների այդ թվում` թռչունների, մուշտակամորթ գազանների, ձկների և մեղուների լաբորատոր ախտորոշման սահմանում,
• կենդանական ծագում ունեցող մթերքի և հումքի փորձաքննության կազմակերպում,
• սերոմոնիթորինգի իրականացում,
• շիճուկաբանական հետազոտությունների իրականացում,
• Հայաստանի Հանրապետության տարածքում բույսերի կարանտին օրգանիզմների, հիվանդությունների և մոլախոտերի հայտնաբերում:

«Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կանոնադրությունը`