Փորձնակներ

Փորձնակների ցանկում ընդգրկվելու համար քաղաքացին մասնակցում է 
վարկանիշային ցուցակներ կազմելու համար անցկացվող թեստավորմանը, որի 
արդյունքում, եթե հավաքում է առնվազն 30 միավոր, իր դիմումի համաձայն կարող է ընդգրկվել փորձնակների ցանկում:

Փորձնակների ցանկում ընդգրկվելու ժամկետը երկու տարի է, իսկ ցանկում 
ընդգրկվելու ժամկետի սկիզբը հաշվարկվում է թեստավորման բոլոր մասնակիցների արդյունքներն ամփոփելու հաջորդող օրվանից:

Փորձնակը, գրանցվելով համապատասխան մարմնում, ձեռք է բերում 
ոչ միայն հանրային ծառայության ստաժ, այլև մասնակցելով տվյալ մարմնի 
համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքներին՝ ձեռք է 
բերում փորձ, կոմպետենցիաներ, հնարավորություն է ունենում տեսական գիտելիքները  կիրառել գործնականում, բացահայտել իր մասնագիտական կարողություններն ու անձնային որակները, որոնց շնորհիվ կարողանալու է պարզել իր հնարավորությունների շրջանակը: 

Փորձնակ գրանցելու և աշխատանքներին մասնակցության առանձնահատկությունները սահմանելու մասին Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 12 դեկտեմբերի 2018 թվականի Ն 439-ն որոշումը