Լուրեր

«Արդյունավետ անասնաբուժական ծառայություններ» (PVS) ծրագրով գնահատման գործընթացն ավարտվել է

օգոստոս 03, 2026

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հրավերով Հայաստանում գտնվող Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (World Organisation for Animal Health) պատվիրակության «Արդյունավետ անասնաբուժական ծառայություններ» (Performance of Veterinary Services) ծրագրի գնահատող խմբի ներկայացուցիչներն ամփոփել են անասնաբուժական ծառայությունների և լաբորատորիաների կարողությունների գնահատման նպատակով իրականացված այցի ընթացքում կատարած դիտարկումները։

2 T9 A5772 1783940872«Կայուն լաբորատորիաներ» նախաձեռնության շրջանակներում` փորձագիտական խմբի անդամները, Դոկտոր Անդրե դե Օլիվեյրա Մենդոնսայի գլխավորությամբ, Հայաստանի Հանրապետությունում գործող անասնաբուժական լաբորատորիաների ախտորոշիչ կարողություններն ուսումնասիրելու առաքելությամբ, այցելել են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ենթակայությանը հանձնված Հանրապետական անասնաբուժական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոնի (ՀԱԲԼԾԿ ՊՈԱԿ) ինչպես Երևանում, այնպես էլ Գեղարքունիքի և Շիրակի մարզերում գործող մասնաճյուղեր, ՀԱԲԼԾԿ ՊՈԱԿ-ի «Հատուկ վտանգավոր ախտածինների ռեֆերենս փորձարկման լաբորատորիա», ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ, ինչպես նաև հանդիպում ունեցել ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և ՍԱՏՄ ներկայացուցիչների հետ:

2 T9 A5754 1783941100ԿԱՀԿ փորձագիտական խմբի անդամները, ուսումնասիրելով լաբորատոր ենթակառուցվածքները, մարդկային ռեսուրսները, ֆինանսական և տեխնիկական ապահովվածությունը, նկատի ունենալով լաբորատոր ցանցի դերը կենդանիների հիվանդությունների վերահսկման և սննդամթերքի անվտանգության ապահովման գործընթացներում, իրենց դիտարկումներում նախ ներկայացրել են նախորդ PVS առաքելությունների արդյունքները, ապա արձանագրած առաջնային խնդիրները՝ լաբորատոր փորձաքննության առավել ընդգրկուն նոր մեթոդների /թեստերի/ ներդրման, անձնակազմի վերապատրաստման, երիտասարդ կադրերի ներգրավման, մասնագիտական որակավորման բարձրացման, ինչպես նաև համայնքային անասնաբույժների աշխատանքային պայմանները բարելավելու, անասնաբույժի մասնագիտությունն առավել գրավիչ դարձնելու, անասնաբուժական լաբորատոր կարողությունների վերաբերյալ թվայնացված տեղեկատվություն պարունակող ռեեստր ստեղծելու անհրաժեշտությունը։

2 T9 A5506 1783940991ԿԱՀԿ պատվիրակության անդամները պատրաստակամություն են հայտնել նպաստելու Հայաստանի  անասնաբուժական և լաբորատոր ծառայությունների որակի կառավարման համակարգերի բարելավմանը, աջակցելու անձնակազմի մասնագիտական կարողությունները զարգացնելու և երկարաժամկետ զարգացման ռազմավարություն մշակելու հարցերում: 

2 T9 A5423 1783941100Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության պատվիրակության այս այցը բացառիկ կարևոր նախաձեռնություն էր Հայաստանի անասնաբուժական լաբորատոր համակարգի արդիականացման համար, քանի որ գնահատող խմբի դիտարկումների արդյունքում հնարավոր կլինի անասնաբուժական լաբորատոր ծառայությունները Հայաստանում համապատասխանեցնել միջազգային չափանիշներին։