Կասեցում

Կասեցվել է «Սիթի» ընկերության մի շարք աղցանների արտադրությունը

նոյեմբեր 05, 2026

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Սիթի» ՍՊ ընկերությանը պատկանող աղցանի արտադրամասում (Երևան, Սեբաստիա 143) իրականացված ստուգման ընթացքում լաբորատոր փորձաքննության ներկայացված աղցան «Մայրաքաղաքային», աղցան «Կուսկուս» արտադրատեսակների նմուշները «ՄԱՖԱնՄՔ» (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) և «ԱՑԽՄ» (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), իսկ աղցան «Բրոկոլիով և պղպեղով» և աղցան «Հունական» արտադրատեսակների նմուշները «ԱՑԽՄ» ցուցանիշներով չեն համապատասխանում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով սահմանված նորմերին:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝  կասեցվել է «Սիթի» ՍՊ ընկերության արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ աղցան «Մայրաքաղաքային», աղցան «Կուսկուս», աղցան «Բրոկոլիով և պղպեղով» և աղցան «Հունական» արտադրատեսակների արտադրությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը: