Կասեցում

Վանաձորում կասեցվել է խմորեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը

նոյեմբեր 27, 2026

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Հասմիկ Ղարդաշյանին պատկանող խմորեղենի արտադրամասում (Լոռու մարզ, ք․ Վանաձոր, Վարդանանց 98, 13/1) և հայտնաբերել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ:

Այսպես՝

- արտադրամասի պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից,

- սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող գույքը պատրաստված չի եղել չներծծող նյութերից,

-  սանհանգույցի դուռը բացվել է անմիջապես դեպի արտադրական տարածք:

Խմորեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ: