Կասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
հոկտեմբեր 22, 2026
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Աշտարակ միլկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ ք․ Երևան, Դրոյի 13 հասցեում գործող կաթնամթերքի արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում լաբորատոր փորձաքննության ներկայացված «Կաթնաշոռ դասական 9%, 500գ» արտադրատեսակի նմուշը՝ «Կաթնաթթվային միկրոօրգանիզմներ» և «ԱՑԽՄ» ցուցանիշներով, իսկ «Պաղպաղակ կաթնայուղի փոխարինիչով կապուչինոյի համով, 450գ» արտադրատեսակի նմուշը՝ «ՄԱՖԱնՄՔ» ցուցանիշով, չեն համապատասխանել «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի և սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության, սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներին։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Կաթնաշոռ դասական 9%, 500գ» և «Պաղպաղակ կաթնայուղի փոխարինիչով կապուչինոյի համով, 450գ» արտադրատեսակների արտադրությունը, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը: