Կասեցում

Կասեցվել է «Էջմիածին կաթ» ընկերության արտադրատեսակների արտադրությունը

նոյեմբեր 26, 2026

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Էջմիածին կաթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ ք. Էջմիածին, Իսակովի 59/1 հասցեում գործող կաթնամթերքի արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում լաբորատոր  փորձաքննության ներկայացված պանրային մթերք «Չանախ» 45%» արտադրատեսակի նմուշը՝ «ԱՑԽՄ»,  կաթ պարունակող մթերք կաթնայուղի փոխարինիչով՝ արտադրված թթվասերի տեխնոլոգիայով, արտադրատեսակի նմուշը՝ «Խմորասնկեր», պանիր «Լոռի» 50%» արտադրատեսակի նմուշը՝ «ԱՑԽՄ» ցուցանիշներով չեն համապատասխանել  սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներին։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ պանրային մթերք «Չանախ» 45%», կաթ պարունակող մթերք կաթնայուղի փոխարինիչով՝ արտադրված թթվասերի տեխնոլոգիայով, պանիր «Լոռի» 50%»  արտադրատեսակների արտադրությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը: