Կասեցում

Կասեցվել է թռչնամսի արտադրամասի արտադրական գործունեությունը

նոյեմբեր 26, 2026

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից Դայան Սիրանուշ անհատ ձեռնարկատիրոջ՝ ք․ Երևան, Մելքումով 17/8 հասցեում գործող թռչնամսի արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները, մասնավորապես՝

-  արտադրական շինությունների նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն ապահովել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի  խաչաձևվող հոսքերը բացառող տեխնոլոգիական գործառնությունների հոսքայնության հնարավորությունը,

-   արտադրական շինությունները սարքավորված չեն եղել մեխանիկական օդափոխության միջոցներով, ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով՝ տաք և սառը ջրով, ձեռքերը լվանալու միջոցներով, ձեռքերը սրբելու կամ չորացնելու համար նախատեսված սարքերով։
 
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է թռչնամսի արտադրամասի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը: