keyboard_arrow_left
Լուրեր
Վերացվել է «Թամարա» կաթնամթերքի որոշ արտադրատեսակների արտադրական գործունեության կասեցումը
օգոստոս 03, 2026
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Թամարա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության արտադրության կաթնամթերքի «Կաթնաշոռ դասական 7%», «Թան չգազավորված», «Վանիլային պաղպաղակ «Բրիկետիկ»» արտադրատեսակների արտադրական գործունեության կասեցումը։
Լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ վերացվել են վերոնշյալ արտադրատեսակների նմուշներում նախկինում արձանագրված խախտումները: