keyboard_arrow_left
Լուրեր
Վերացվել է «Մարտին սթար» ապրանքանիշի բրիկետ վանիլային պաղպաղակի արտադրական գործունեության կասեցումը
օգոստոս 21, 2026
«Մարտին սթար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող կաթնամթերքի արտադրամասում (ք. Երևան, Աշտարակի խճուղի) արտադրվող «Կաթնային պաղպաղակ բրիկետ վանիլային» արտադրատեսակի լաբորատոր կրկնակի փորձաքննությամբ արձանագրվել է, որ վերացվել են նախկինում հայտնաբերված խախտումները։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթի՝ «Կաթնային պաղպաղակ բրիկետ վանիլային» արտադրատեսակի արտադրության, կասեցումը վերացվել է։